Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հայրս ու ես

Հայրս ու ես
09.05.2024 | 14:29

Այսօր հորս հաղթանակի օրն է:

Գյուղական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ էր, երբ սկսվեց Մեծ պատերազմը:

Հաղթանակի օրը դիմավորեց Պրահայում:

Գնացել էր շարքային, վերադարձել ավագ լեյտենանտի ուսադիրներով: Ո՛չ մի անգամ պատերազմական պատմություններ չպատմեց:

Երբե՛ք շքանշաններ ու մեդալներ չփակցրեց կոստյումին ու չմասնակցեց ինչ-ինչ միջոցառումների:

Վերադարձից հետո, երկու քույրերիցս բացի, ունեցավ եղբորս և ինձ: Երեկոյան դպրոցի դիրեկտոր էր, հաղորդակցվող, ժպտերես, մարդկանց սիրող ու հարգող, և դա փոխադարձ էր:

Հորս հետ իմ առաջին լուսանկարը:

ԶԱՎԵՆ ՄԱԿԱՐԻ ԴԱԴԱՅԱՆ` մարդկային ցեղի իմ ամենասիրելի մարդ, շնորհավոր Հաղթանակիդ 75-ամյակը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 41715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ